Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

«Մարմարա»-ն հաղորդում է, որ թրքական օրաթերթերը հաղորդել են, որ Ֆրանսայում մի նոր դատ է բացուելու Հայոց ցեղասպանութեան առնչութեամբ: Թուրք մի ընտանիք, որի զաւակն ուսանում է ֆրանսական մի նախակրթարանում, որոշել է դատ բանալ դասագրքերում «հայկական պնդումներ»-ի դէմ բողոքելու համար: Այդ թուրք ընտանիքի անունը տակաւին գաղտնի է պահուում, սակայն յայտնի է, որ դատարանի ու փաստաբանների բոլոր ծախսերը հոգալու են Պոլսոյ առեւտրական սենեակի (Պ.Ա.Ս.) վարչութեան անդամները:

Նշեալ գրասենեակի վերահսկողութեան տակ 2003-ին բացուել էր «Կարծեցեալ հայկական ցեղասպանութեան յանձնախումբ»-ը, որի նախկին նախագահ եւ Պ.Ա.Ս.-ի վարչական խորհրդի անդամ Մուսթաֆա Բալքուվը դատական այս հոլովոյթն օրակարգի նիւթ է դարձրել արտակարգ մի ժողովի ընթացքում: Նա ասել է, որ թուրք ընտանիքի կողմից բացուած դատի ծախսերը կազմում են մօտաւորապէս 25 հազար դոլար, եւ օժանդակութիւն է խնդրել վարչական խորհուրդի անդամներից: Ըստ նրա, անհրաժեշտ գումարի մեծ մասն արդէն իսկ հաւաքուել է, իսկ մնացեալն էլ ամբողջանալու է մի քանի օրից:

2003-ին Պ.Ա.Ս.-ի շրջանակում հիմնուած «Կարծեցեալ հայկական ցեղասպանութեան յանձնախումբ»-ը «հայկական պնդումներ»-ի դէմ բազմաթիւ ժողովներ եւ հանդիպումներ է կազմակերպել արտասահմանում: Բալքուվը յիշեցրել է, որ Էմինէ Չեթին, որ տարիներ առաջ դատ էր բացել Ֆրանսիայում, ստացել էր իրենց նիւթական օժանդակութիւնը:

«Մենք շարունակելու ենք պայքարել հայկական կարծեցեալ ցեղասպանութեան պնդումների դէմ»,- ասել է Մուսթաֆա Բալքուվը: